ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՋԵՌՈՒՑՈՒՄ, ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀՈՎԱՑՈՒՄ

Մաքուր, թարմ օդը, հարմարավետ ջերմաստիճանն են ապահովում միկրոկլիմայի օպտիմալ պայմանները։  Մարդիկ հաճախ փորձում են ստեղծել օպտիմալ պայմանները պատուհաններ, դռներ բացելով, սակայն, ցավոք, առանց պատշաճ ֆիլտրացիայի սենյակ մտնող օդը չի կարող մաքուր և թարմ լինել: Այդ խնդիրը կօգնեն լուծել միմիայն որակյալ սարքավորումների հիման վրա իրականացվող ջեռուցման, օդափոխության և հովացման աշխատանքները։ «ԱՍ ԻՄՊԵՔՍ» ընկերությունն առաջարկում է համալիր և նորարարական լուծումներ ջեռուցման, օդափոխության և հովացման ոլորտներում։ Մեր թիմի պրոֆեսիոնալ և հմուտ մասնագետները պատրաստ են Ձեր տարածքին և պայմաններին համապատասխան՝  իրականացնել համակարգերի նախագծման աշխատանքները, ապահովել սարքավորումների մատակարարումը, տեղադրումը և կարգաբերումը։ Տեղադրած համակարգերի երկարատև և անխափան աշխատանքն ապահովելու համար «ԱՍ ԻՄՊԵՔՍ»-ն իրականացնում է հետերաշխիքային սպասարկում և ցանկացած մասնագիտական  հարցերի առաջացման դեպքում՝ ցուցաբերում օգնություն։

Copyright © 2019. AS IMPEX LTD. All rights reserved.