ՄԵՐ ՄԱՍԻՆ

Եթե Դուք ունեք ջեռուցման, օդափոխության, հովացման կամ անվտանգության հետ կապված խնդիրներ և փնտրում եք գրագետ լուծումներ, ապա ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ Դուք կատարել եք ճի՛շտ ընտություն՝ ընտրելով մեզ և մենք պատրաստ ենք օգնել ցանկացած մասնագիտական հարցում։

«ԱՍ ԻՄՊԵՔՍ» ընկերությունն զբաղվում է ջեռուցման,օդափոխության, հովացման և անվտանգության համակարգերի նախագծմամբ, սարքավորումների մատակարարմամբ, տեղադրմամբ և կարգաբերմամբ։

Աշխատանքներն իրականացվում են ցանկացած նշանակության շինություններում՝ բնակելի, արդյունաբերական, պահեստներ, առևտրային կենտրոններ, սննդի կետեր, բժշկական հաստատություններ և այլն։

Մեր ընկերության հմուտ մասնագետները կօգնեն գտնել լավագույն լուծումները ինչպես օդափոխման և հովացման, այնպես էլ ջեռուցման և անվտանգության ոլորտներում։ Համակարգերի ներդրմանը հաջորդում է նաև պատրաստի համակարգերի գործարկումն ու կարգավորումը, ինչպես նաև համակարգերի հետագա սպասարկումը։

Սիրով՝ «ԱՍ ԻՄՊԵՔՍ» ՍՊԸ

Copyright © 2019. AS IMPEX LTD. All rights reserved.